среда, 11 мая 2011 г.

TESAXCIKI HAKARAK KOXMUM... kam....

ԳԼՈւԽ 2
ՄԻՇՏ ԱՌԱՋԻՆԸ

Առաջինով ցուցադրվող և զայրույթ առաջացնող հաղորդումներ քիչ չեն? Համաձայն եմ... օբյեկտիվ եմ... Համաձայն եմ, որ երբեմն զուտ կոմերցիոն նպատակներով անճաշակության հասնող եթերներ ենք ունենում.. չնայած չմոռանանք, որ ճաշակին ընկեր չկա: Գուցե կան բաներ, որ Հանրայինն իրավունք չունի հեռարձակել, պարզապես որովհետև հանրային է.. դա արդեն խնդիրն է նրանց, ովքեր, ինչպես նշել էի առաջին գլխում, մի տեսակ չեն գիտակցում, որտեղ են աշխատում... որովհետև այսօր ամբողջ երկրում կատարվում են բաներ, որոնք մարդկային ուղեղի մեջ չեն տեղավորվում...ու չկա մեկը, որ ասի` էս ինչ եք անում? Էդ ՄԵԿԸ ՉԿԱ:
Բայց... երբեք չհավատաք, որ Հ1-ը "рейтинг" չունի: Երբեք ոչ մի ալիքի տարածած ինֆորմացիան այն մասին, թե իրենք վարկանշային աղյուսակում առաջինն են, ճիշտ չի եղել: Առաջինը երբեք իր վարկանիշը չի կորցրել, դա փաստ է:
Սեփական սխալներն ու ներքին քաղաքական կամ տնտեսական խնդիրների մասին լրատվությամբ "լռելը" զայրույթ է առաջացնում "ինֆորմացիա ստանալու իրավունք ունեցող"-ների մոտ: Երբեմն մոռանում ենք, որ մեզ միայն Հայաստանի տարածքում չեն դիտում, այլ ողջ աշխարհում... Բաներ կան, որ ի լուր աշխարհի հայտնել այնքան էլ ճիշտ չէ:
Այդ նույն հեռուստադիտողները հաճախ բազմոցին նստած բողոքում են, թե նայեք` իիինչ սուր հաղորդումներ է անում ասենք ОРТ-ն...  http://www.1tv.ru/
 Դե այդ հեռուստադիտողներին փորձի համոզել, որ գան եթերում իրենց անկեղծ պատմությունը պատմեն.... ՉԵՆ ԳԱ... ասում են` բա ամոթ չի? Ամոթա, բայց մի կլորիկ գումարի դիմաց գալիս են, չնայած դիմակ ու կեղծամ հագնում.... Իսկ վերոհիշյալ ռուսական ալիքով (որը ես էլ իրոք շատ եմ սիրում) նույնիսկ ամենափայլուն "աստղերն" են իրենց անձնական կյանքի մանրամասները պատմում ի լուր աշխարհի, այնպիսի պատմություններ, որ մազերդ բիզ-բիզ են կանգնում: Դե մենք էլ` որպես հայ, ասում ենք - Չի ամաչում, եկելա ինչա պատմում? բայց... միևնույն է, շարունակում ենք դիտել ու լսել... ախր հետաքրքիրա.. այդպիսով էլ միացյալ ուժերով բարձրացնում ենք ОРТ-ի վարկանիշը...... և... նույն ուժերով շարունակում բողոքել մեր Հ1-ից......
SHARUNAKELI...
GLUX 3 - shutov.....

3 комментария:

  1. urax em vor dur ekav.. asem avelin 3-rd gluxn aveli lav@ klini... ev... anaknkal!!! himnvac klini dzer isk mtqeri vra.... manramasner@ FB-um ev ODNO-um....

    ОтветитьУдалить
  2. DE INCH ASEM,TEYEV AMIS@ 1 EM H1 NAYUM,KAM EL CHEM NAYUM(BAYCH AYL ALIQNER EN ARANDZNAPES CHEM NAYUM),BAYCH MEKA ELI CHEM SIRUM,BAYCH MAXTUM EM NRAN ,VOR QO NMAN ASHATAKICNER UNENA,NVIRYAL EV ROMANTIK(KAROX MI BAN POXVI ELI):ARAJINERIC MEK@ VOR KURAXANA HI-I HAJOXUTYUNNEROV ES KLINEM<BAYC AYSOR H1-@ GRETE VOCHINCH CHUNI,CASVALI E ,BAYC PAST E

    ОтветитьУдалить