понедельник, 3 июня 2013 г.

ԱՄԱՌԱՅԻՆ ԽՆԴՐԱՆՔ

Դիմում եմ բոլոր հայ աղջիկներին.

Հիմա էն սեզոննա, երբ հաճախ դժվար է կողմնորոշվել` ինչ հագնել: Հասկանալի է, ես էլ եմ աղջիկ ու հաճախ ժամերով կանգնում եմ պահարանիս առաջ` փորձելով հարմարեցնել հագուստս եղանակին:
Բայց կա մի բան, որ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈւՄ ԱՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ: Խնդրում եմ, աղաչում եմ, մի քիչ էլ պահանջում եմ… ՄԻ ՀԱԳԵՔ ամառային բաց կոշիկները զուգագուլպաներով
Գրեթե ամեն օր փողոցում նման 
պատկեր եմ տեսնում:


 Աղջիկներ, դա ահավոր է :(((
 Հավատացեք… իսկ եթե չեք հավատում, գոնե նորաձևության արտասահմանյան մասնագետների կարծիքը լսեք…. Մի արեք նման բան… Եթե զուգագուլպա եք հագնում, ապա հետը փակ կոշիկ հագեք, իսկ եթե շտապում եք ամառային թելիկներով կոշոներ հագնել, ապա հանեք-թափեք զուգագուլպաները: Իսկ եթե միևնույն է, ուզում եք համադրել, ապա վաղուց արդեն հետաքրքիր բան կա վաճառքում` բաց մատներով զուգագուլպաներ, գոնե դա հագեք…

Եվ վերջիվերջո, ինձ կրկին օգնության 
կգա մեծն ռուսաց լեզուն.
 “БОСОНОЖКИ” –
 босые ножки – 
բառացի թարգմանությամբ`
 մերկ ոտքեր, որոնք ոչ մի 
կերպ չեն ենթադրում 
զուգագուլպայի առկայություն: 



Շնորհակալություն, եթե խոսքս տեղ հասավ….

пятница, 31 мая 2013 г.

1 ՓՈւՉԻԿ` 1 ԵՐԵԽԱՅԻՆ


Վերջապես կարող ենք բարձր ասել. ԿԱՅԱՑԱՎ: 

“ՄԵՆՔ” Լրագրողական Ակումբը, չդավաճանելով իր սկզբունքներին, 2013թ. մայիսի 26–ին արդեն երրորդ անգամ սպիտակ և կապույտ գույներով լցրեց Երևանի կենտրոնում գտնվող Շառլ Ազնավուրի անվ. հրապարակը: Մեկնարկեց հունիսի 1–ին ընդառաջ ամենամյա “Փուչիկներով Բարեգործական Ակցիան”:
Որպես նախաբան` անպայման կուզեի նշել շատ կարևոր մի փաստ. օդերևութաբանների կանխատեսումները չիրականացան: Ակումբի անդամների աղոթքները տեղ հասան, և խոստացված անձրևի ու ամպրոպի փոխարեն Երևանի երկնքում ողջ օրվա ընթացքում վառ արև էր:

Այս տարվա ակցիան առանձնացավ մեծ թվով կամավորների մասնակցությամբ: “ՄԵՆՔ”-ին օգնելու էին եկել Երգի Պետական Թատրոնի ստուդիայի սաներն, ինչպես նաև այլ ԲՈւՀ-երի ուսանողներ և պարզապես ակտիվ երիտասարդներ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակցիան ուղեկցվեց հայրենասիրական և մանկական ուրախ երգերով, պարերով, ֆլեշ-մոբով, խաղերով: Հատկանշական է, որ այս տարի մեզ էին միացել նաև սկսնակ և պրոֆեսիոնալ արտիստներ. “Հրաշք Մեղեդի” մանկական երգչախմբի հրաշք փոքրիկները`(գեղ. ղեկ.` Ներսես Մարգարյան), “Maga Dance” պարային համույթը, Մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլի մասնակից Պետրոս Ղազարյանը, ինչպես նաև Արման Կարապետյանը, Գառնիկ Բեգլարյանը, Մարի Անտոնյանը (“Խենթեր” պարային համույթ) և Աստղիկ Խաչատրյանը: 
Ուրախալի էր նաև այն, որ ակցիայի ընթացքում ցուցադրվեցին Արցախից ժամանած նկարներ, որոնք ջանասիրաբար նկարել էին Քաշաթաղի շրջ.-ի Գետափ գյուղի դպրոցի սաները (հիշեցնենք, որ անցյալ տարվա ակցիայի ողջ հասույթն ուղղվեց հենց այդ դպրոցում կերպարվեստի դասարանի բացմանը): 

Երևանի բնակիչների, պատահական անցորդների և երկրի հյուրերի մեծ ու փոքր ներդրումների շնորհիվ հավաքվեց 200.000 դրամ, որը հիմք կհանդիսանա ԼՂՀ Քաշաթաղի շրջ.-ի սահմանամերձ Միջնավան քաղաքի դպրոցում կերպարվեստի դասարանի բացման համար: Իսկ հաջորդ տարի մենք սիրով կսպասենք այդ դպրոցի աշակերտների աշխատանքներին:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել “ՄԵՆՔ” Լր. Ակումբի բոլոր անդամներին հրաշալի կատարված աշխատանքի համար, Երևանի Քաղաքապետարանին` ի դեմս Կազամակերպական Վարչության պետ Գ. Բաղդասարյանի, “Մոսկվա” կինոթատրոնի տնօրինությանը և աշխատակիցներին, մեզ միացած բոլոր երիտասարդ կամավորներին, վերը նշված բոլոր արտիստներին, Արփինե Գյուրջինյանին, “Օվացիա” ընկերության աշխատակիցներին` երաժշտական տեխնիկայի ապահովման համար, և իհարկե, բարեգործություն արած բոլոր անցորդներին:


Շնորհակալ ենք և Շնորհավոր
“ՄԵՆՔ” Լրագրողական ակումբի նախագահ` Մարգարիտա Շարիմանյան

Շատ եմ լսել, որ բողոքում են "Շտապ Օգնության" ծառայությունից, սակայն ինքս երբեք չէի առնչվել (ու էնպես չի, որ որևէ մեկին մաղթում եմ առնչվել:))) Բայց այսօր ուղղակի ուզում եմ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ ՀԱՅՏՆԵԼ ծառայության աշխատակիցներին, բուժաշխատողներին` պրոֆեսիոնալ աշխատանքի համար (չհաշված մի փոքրիկ թերություն, որին չեմ էլ ուզում անդրադառնալ :): Նախ գիշերվա 2-ի կողմերը շատ արագ ժամանեցին. շատ արագ կողմնորոշվեցին... ուրախ-զվարթ-ժիր-հումորով 15 րոպեներ անցկացրինք (չնայած վատ վիճակիս) ... Իսկ այսօր բուժող բժիշկս ասաց, որ շատ պրոֆեսիոնալ ու ճիշտ խորհուրդներ են տվել:
Ասածս ինչա... Մի քիչ թերի աշխատանքի դեպքում փնովում ենք, ազգով հարձակվում ենք: Իսկ լավ աշխատանքի դեպքում նույնիսկ մոռանում ենք սովորական մարդկային շնորհակալություն ասել ու գովել մարդկանց:

Մի խոսքով` ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ... 

P.S. մյուս անգամ էլ առանց կանչի, ուղղակի եկեք սուրճ կհյուրասիրեմ.... :)))

понедельник, 15 апреля 2013 г.

КАК НЕ ДУМАТЬ О ТЕБЕ...

http://www.youtube.com/watch?v=iY4n1-2A6Sg

(перед чтением перейдите по ссылке и посмотрите клип...)

Слушала песню...
Посмотрела клип...
Агутину в клипе отрезают волосы...
Реву как дура... :)))

Он:- Ты что? 
Я: - Ничегооо...
Он:- А чего ревешь?
Я: - Не реву я...
Он: - Не ври... Ревешь... Ты что из за Агутина? Из за волос?
Я: - Нееет... ,- (реву сильнее)
Он: - Ты точно сума сошла... Ненормальная...
Я: - (молчу)

Я правда не знаю: реву... то ли из за песни... то ли из за слов... то ли просто весеннее обострение женской чувствительности... То ли правда из за волос... волос Лени Агутина...

P.S. -  Л. А. посвящается
(слава богу Он не ревнует к Агутину.)..:)))

суббота, 6 апреля 2013 г.

ՎՐԵԺ


ԺԱՄԱՆԱԿՆ Է....



-Ինչ անել, երբ քեզ ապտակում են?
-Իհարկե երկրորդ այտը դեմ տալ...

-Ինչ անել երբ քեզ անարդարացիորեն վիրավորում են?
-Դե իհարկե հանգիստ բացատրել, որ սխալվում են...

-Ինչ անել, երբ քո անձնական կյանքի մեջ են մտնում ցեխոտ կոշիկներով?
-Վաայ... դե իհարկե բանի տեղ չդնել... պարապ մարդիկ են....

STOP... ՀԵՐԻՔԱ....

Սա նախկինում էր.. Մինչև երեկվա օրը այդպես էլ կար... այդպես էլ անում էի... Բայց արդեն կոկորդիս էլ չէ, գլխիսա հասել... Վերջ... Էլ Հանդուրժող չեմ... Էլ ներողամիտ չեմ....
ԻՍԿ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԼԻՆԵՄ, ՀԸ?
Որևէ մեկը կարող է պատասխանել... Ով ասեց, որ միշտ պետքա հրեշտակային համբերատարությամբ ամեն բան մոռանամ, անցնի-գնա? ԻՆՉԻ? ԻՆչի համար ես լռեմ, իսկ որոշ տականքներ հանգիստ, գլուխները բարձին դրած ծիծաղեն??? ԻՆՉԻ?

ԵՍ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ... ձԵՐ ԻՍԿ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ...ձԵՐ ԻՍԿ ԶԵՆՔՈՎ Ու ՍՏՈՐ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ.. ՉԷԻՔ ՍՊԱՍՈւՄ? ՈւՐԵՄՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՆՐԱՆ, ՈՐ ՈՉՄԵԿԻՆ ՉԵՄ ԽՆԱՅԵԼՈւ... ՀԻՇԵՔ... ԵԹԵ ԿՅԱՆՔՈւՄ ԳՈՆԵ ՄԻ ԱՆԳԱՄ ԻՆՁ ՎԱՏՈւԹՅՈւՆ ԵՔ ԱՐԵԼ, ՈւՐԵՄՆ ՍՊԱՍԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԻ... ՍԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԱ...

четверг, 14 февраля 2013 г.

С ДНЕМ ВАЛЕНТИНА

У КАЖДОГО ЕСТЬ СВОЯ ПОЛОВИНА... НУЖНО ПРОСТО ОБЕРНУТЬСЯ...

Даже если плохого в жизни больше, чем хорошего, сделайте этот день ярким...


Ждите сюрпризов и они обьязательно будут! Просто ждите и радуйтесь им...


В этот день слдкого много не бывает.. особенно если шоколад от любимого человека...



 ГОворите друг другу "ЛЮБЛЮ" как можно чаще....


И пусть ваш вечер будет оооочень романтичным... Не забудте угостить его сладкими Валентинками сделанныму собственными руками....



С ДНЕМ СВЯТОГО ВАЛЕНТИНА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!