понедельник, 9 мая 2011 г.

TESAXCIKI HAKARAK KOXMUM... kam voxj chshmartutyunn im Hanrayini masin...

ԳԼՈւԽ 1
Գ. Հովսեփյան 26

Երբ հասկացա, որ հեռուստատեսությունը հենց այն է, ինչ ես ուզում եմ (երևի 2002-ին...), ասում էի` ինչ ուզում է լինի, ցանկացած գործ կանեմ, միայն թե TV-ում....
Հետո` 2004-ին, Հ1-ում պրակտիկա ունեցա` նկարահանեցի առաջին տեսանյութս "Առավոտյան Երևան" թեմայով: Այս հարցում հաջողակ էի. առաջինն էի մեր խմբից, օպերատորն իմ շատ սիրելի Արթուր Ապրեսովն էր, տեսանյութս եթեր գնաց "Առաջին ծրագրով", ես էլ առաջին անգամ ուղիղ եթերում հյուր էի Ֆելոյի մոտ.... մի խոսքով` Առաջինը Առաջինով....
Ու հասկացա, որ այդ օրից Հ1-ի գերին եմ... լավ իմաստով...
Հետագայում գրեթե բոլոր հեռուստընկերություններում եղա, մի տեղ` որպես հյուր, մի այլ տեղ` որպես պրոեկտի մասնակից, ամեն տեղ լավ ընկերներ ունեմ, բայց... միևնույն է.... այն ինչ կա Հ1-ում, էլ ՈՉ ՄԻ ՏԵՂ չեմ տեսել... Հենց այնտեղա հեռուստատեսություն ասվածի իրական շունչը` հենց էդ հին պատերի ներսում:
2006-ից աշխատում եմ.. ու գիտեք ինչ... Առաջին օրվա Հ1-ի շենք մտնելու հպարտության զգացումն ու այն, ինչ ես զգում եմ այսօր Հ1 մտնելիս, ոչնչով իրարից չեն տարբերվում: Ես նույն  զգացումով եմ մտնում այդ ծանր դռներից ներս, գիտակցությամբ, որ ես Հայաստանի թիվ 1 հեռուստաընկերության աշխատակից եմ, որտեղից սկսվել է Հայաստանում հեռուստատեսության ստեղծման ողջ պատմությունը:
Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր չեն գիտակցում դա... գալիս են աշխատանքի չուզելով ու չհասկանալով` ուր են գալիս.. Հենց էդա պատճառը, որ որոշ հաղորդումների մեջ սեր ու քրտինք չկա...   http://armtv.com/cover/
sharunakeli... (glukh 2- shutov...)

Комментариев нет:

Отправить комментарий