суббота, 21 января 2012 г.

der uzum eq sirel?

ԷՍ ՔԱՂԱՔՈւՄ ՍԵՐԸ ՄԱՀԱՑԵԼԱ...
Ու արդեն նենցա, որ հոտա գալիս... վատ մեռելի հոտ... Միթե ոչ մեկ չի զգում... Թե զգում եք բայց չեք գտնում որտեղա, որ տանեք թաղեք... Ճիշտա, մինչև մեռնելը նենց էր փախել բլորից ու թաքնվել, որ հիմա չի լինում գտնել...
Մարդ կգտնվի, որ ժխտի ու ասի, որ սխալ եմ, չի մահացել? Կպատասխանեմ` այո, չի մահացել` Սատկելա: Իսկ սիրո մասին մեծ-մեծ խոսողներին ես մի հարց ունեմ` գոնե գիտեք էդ ինչա, զգացել եք երբևէ?

Չէ, սերն էն չի, երբ "նայում եք իրար, ու հանկարծ ձեր միջով ինչ որ կայծա անցնում, ու հասկանում եք, որ իրար համար եք ստեղծված"... ԱՅԼ ԷՆԱ, երբ նայում եք իրար ու լռության մեջ, ուղղակի հայացքով էնքաաան բան եք ասում ու հասկանում իրար, իսկ կայծի փոխարեն մարմնով նենց ալիքա անցնում, որ շունչդ կտրվումա: Ու երբ նայումա քեզ, գիտակցում ես, որ աշխարհի ամենասիրվածն ես:

Սերն էն չի, երբ իրար ասում եք "Սիրելիս, ես միշտ կսիրեմ քեզ ու կողքիդ կլինեմ" ու ապուշ ժպիտով հաստատում եք ասածը, բայց երբեք վստահ չեք, որ էդպես էլ լինելուա, իսկ մի շաբաթ հետո մտովի կամ իրականում դավաճանում եք... ՍԵՐՆ ԷՆԱ, երբ մարմնի, դեմքի ու աչքերի ամեն մի մասնիկը ուզումա գոռալ որ սիրումա, ու էդ խոսքերն ասելուց ուղղակի չես ասում, այլ աղոթքի, երդման պես ես ասում.... Իսկ կասկածելու մասին մտածելիս անգամ ծիծաղդ է գալիս, որովհետև Նրա աչքերում քո անունն է գրված, իսկ քո աչքերում Նրանը... իսկ ուրիշներին պարզապես չեք նկատում:

Չէ, սերն էն չի, երբ փողոցում ձեռքերը բռնած քայլում եք, որ բոլորը տեսնեն ու հաճախ գրկում իրար` որպես ապացույց "ջերմ հարաբերությունների".... ՍԵՐՆ ԷՆԱ, երբ ձեռքդ հանկարծ փորձես թուլացնել, նա էնքան ամուր կբռնի, որ միշտ վստահ կլինես, որ բաց չի թողնի: Իսկ երբ գրկումա քեզ, ուզում ես էնքան ամուր սեղմել, որ կարծես մի ամբողջություն դառնաք...

Իսկ երջանկությունն ամենևին էլ էն չի, երբ ամեն օր հանդիպում եք, մի տեղ գնում, կախված եղանակից զբաղվում ընդհանուր հետաքրքրություններով: ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆՆ էնա, երբ իրա աչքերում ես կարդում էդ երջանկությունը, ու վստահ գիտես, որ դա դու ես իրան պարգևել: Երբ շատ ցուրտ ձմռանը, շատ ցուրտ սենյակում, շատ վատ տրամադրությամբ ուղղակի գրկում եք իրար` ու էլ ցուրտ չի լինում... Ու երջանիկ եք` չնայած ձմեռա... Ու էդ ձմեռը դառնումա ամառ...

Սերն էնա, երբ գիտես հաստատ, որ աշխարհում ոչ ոք չի զգացել էն ինչ դու ես զգում, ու աշխարհն էլ միայն ձեր սիրո շուրջնա պտտվում:

Սերնա էնա, երբ շունչդ կտրվումա, երբ ինքը կողքդ չի...

Էս քաղաքում սերը մահացելա... շուտով քաղաքն էլ կմահանա... էլ շնչելու օդ չի մնա... Փախնելա պետք... էն քաղաք, ուր դեռ սեր կա գոնե մի քիչ... Բայց երբ մենակ ես, էդ քաղաքն էլա թվում դատարկ, փողոցներն էլ, երջանկությունն է, սերն էլ...  Ու քո սիրած քաղաքն էլ դառնումա անտանելի... ու էլ փախնելու տեղ չես ունենում...

Մի խոսեք սիրուց հա.. Թե չէ նողկում եմ. Մի խոսեք եթե չեք զգացել... որովհետև տենց ճղճիմ զգացումիկներն են, որ սխալմամբ սիրո տեղ եք դնում, ու հենց դրանից էլ սերը մահանումա... մա-հա-նու-մա...


Ես ոչ եմ ասում... Ասում եմ "ՈՉ"... ՈՉ սպիտակ շորին: Էս սիրո գերեզմանոցում էսօր Սև գույննա ակտուալ... :)))










Ամառն անցավ... պաղպաղակը հալվեց... 
Ե-ս-ա-տ-ու-մ-ե-մ-ձ-մ-ե-ռ-ը....
Ու միևնույնա շատերից երջանիկ եմ, որովհետև գիտեմ էդ ինչա... զգում եմ ամեն վայրկյան... գիտեմ մի բան, որ չգիտեն նրանք, ովքեր ընկած են սիրո հետևից ու չեն հասկանում, որ այն հնարավորինս արագ փախչումա նրանցից....