среда, 26 февраля 2014 г.

ԴԵՊԻ ՕՍԿԱՐ ...5

Далласский клуб покупателей
Dallas Buyers Club

http://www.kinonews.ru/movie_115942/the-dallas-buyers-club


Ինչ է անում հիվանդությունը մարդու հետ... ՀԻվանդությունը` որպես դատավճիռ... Կյանքը դրանից առաջ ու դրանից հետո.....
Սկզբում հրաժարվում ես հավատալ, հետո գիտակցում ես, հետո կառչում եսկյանքիցդ, հետո դա վերածվում է արկածախնդրության...ուրիշներին օգնելու, կամ գուցե գումար վաստակելու ցանկության...
Բայց չէ որ սա ընդամենը հիվանդություն է... Ընդամենը? Չէ, այն միևնույն է խլելու է կյանքդ...
Սակայն 30 օրը վերածվեց 7 տարվա.....
Ինչևէ... ֆիլմ էր....

Բաաաայց մի  լավ բան պիտի ասեմ... Մէթյու Մակկոնահին հրաշալի տարավ իրեն վստահված դերը ու արժանի է տղամարդու լավագույն դերակատարման մրցանակին: Նույնը կասեմ Ջարեդ Լետոյի մասին, ով անպայման պետք է ստանա տղամարդու լավագույն երկրորդական դերի համար մրցանակ: Երկուսն էլ անճանաչելիորեն կերպարանափոխվել էին` հիացմունք առաջացնելով դիտողի մոտ: Հրաշք էին....

вторник, 25 февраля 2014 г.

ԴԵՊԻ ՕՍԿԱՐ ...4

Небраска
Nebraska


http://www.kinonews.ru/movie_114038/nebraska

Նախորդ 3-ին ասել եմ, որ ձանձրալի են, ու խոսքերիցս հետ չեմկանգնում... Այս մեկին էլ այլ անունով չեմ կոչի...
Բայց..

Սրա մեջ գոնե իմաստ կար...
Ֆիլմն իրականում ցնդած ծերունու մասին ՉԷ, ինչպես շատերն արտահայտվում են այս ֆիլմի մասին. Այս ֆիլմն իսկական որդիական սիրո մասին է, հասկացողության, հարգանքի, ընտանեկան հարաբերությունների... Ու եթե նույնիսկ ողջ ֆիլմի ընթացքում կարող է թվալ, թե ծերուկն էգոիստ է ու անսիրտ, բայց գալիս է պահ, երբ հասկանում ես, որ այդ էգոիզմն իրականում նպատակ ուներ.... Հայրական սեր... որդիներին ապահովելու ցանկություն....
Արժեր նայել այս ֆիլմը միայն նրա ավարտի համար: Հրաշք ավարտ ունի. բարի, հասկանալի ու հուսադրող....


воскресенье, 23 февраля 2014 г.

ԴԵՊԻ ՕՍԿԱՐ ...3

Афера по-американски
American Hustle

http://www.kinonews.ru/movie_144989/american-hustle

Ես ոնց հասկանում եմ, այս տարի նոմինացիան սխալ են անվանել. պետք է լիներ ոչ թե "Լավագույն ֆիլմ", այլ "Ամենաձանձրալի ֆիլմ"... Ես չեմ հասկանում` սրանք իսկապես լավագույններն են??

Ինչևէ, այս մեկը առաջ տալով եմ դիտել, ու չփրկեց նույնիսկ ֆիլմում Ռոբերտ դե Նիրոյի` մի քանի րոպեանոց հայտնվելը... Վիճեք հետս, եթե ձեզ դուր է եկել... Ավել բան չունեմ ասելու... Ափսոս ծախսածս ժամանակը.... 

вторник, 11 февраля 2014 г.

ԴԵՊԻ ՕՍԿԱՐ ... 2

Her (Она)

http://www.kinonews.ru/movie_159459/her


Առաջին նկատողությունս. գրված է`  Жанр: драмакомедиямелодрамафантастика.... Չգտա ոչ կոմեդիա, ոչ առանձնապես ֆանտաստիկա, ոչ էլ ......

Ինչևէ... Մարազմատիկ ֆիլմ, մարազմատիկ սցենար, մարազմատիկ ռեժիսոր և ոչ պակաս մարազմատիկ դերասաններ.....
Գուցե հիմա ոմանք կասեն` "Օօօօօ դու դրամատուրգիայից ու կինեմատոգրաֆից բան չես հասկանում... դա արվեստ է..." Չկա Տենց Բան: Ֆիլմ չկար: Ձանձրալի էր այնքան, որ էդ 2 ժամանոց ֆիլմը նայեցի 4 օրում:
Ի դեպ ցենզուրայից դուրս բավականին շատ դրվագներ կան ու ասեմ, որ հեչ էլ սիրուն չէին, որքան կարող էին լինել.... Կարծում եմ մինչև 24-25 տարեկաններին էս ֆիլմն ընդհանրապես չի հետաքրքրի...Կձանձրանաք...

Ամեն դեպքում` Հաճելի դիտում (որքանով որ հնարավոր է...)

суббота, 1 февраля 2014 г.

ԴԵՊԻ ՕՍԿԱՐ ... ՍԿՍԵՑԻՆՔ...

Captain Phillips

http://www.kinonews.ru/movie_104620/captain-phillips

Ինչպես և խոսք էի տվել, կդիտեմ այս տարվա ՕՍԿԱՐԻն նոմինացված բոլոր ֆիլմերը և կհայտնեմ կարծիքս. ուրախ կլինեմ, եթե Դուք էլ դիտեք ու քննարկենք...
Եվ այսպես, առաջինը դիտեցի այս մեկը.... Ինչ ասեմ... Նայել արժե հաստատ... Չնայած այն բանին, որ ռեժիսորական կամ օպերատորական աշխատանքներն առանձնապես ուժեղ չէին, բայց ֆիլմը հաջող էր: Սակայն հաջողության հիմնական գրավականը, իմ կարծիքով Թոմ Հենքսի ներկայությունն էր: Դերասանը բավականին մեծ շարմ է ձեռք բերել այս տարիքում, ինչը, գումարվելով իր դերասանական տաղանդին, ստիպում է դիտել իր մասնակցությամբ ֆիլմը:
Հաճելի դիտում:

понедельник, 3 июня 2013 г.

ԱՄԱՌԱՅԻՆ ԽՆԴՐԱՆՔ

Դիմում եմ բոլոր հայ աղջիկներին.

Հիմա էն սեզոննա, երբ հաճախ դժվար է կողմնորոշվել` ինչ հագնել: Հասկանալի է, ես էլ եմ աղջիկ ու հաճախ ժամերով կանգնում եմ պահարանիս առաջ` փորձելով հարմարեցնել հագուստս եղանակին:
Բայց կա մի բան, որ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈւՄ ԱՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ: Խնդրում եմ, աղաչում եմ, մի քիչ էլ պահանջում եմ… ՄԻ ՀԱԳԵՔ ամառային բաց կոշիկները զուգագուլպաներով
Գրեթե ամեն օր փողոցում նման 
պատկեր եմ տեսնում:


 Աղջիկներ, դա ահավոր է :(((
 Հավատացեք… իսկ եթե չեք հավատում, գոնե նորաձևության արտասահմանյան մասնագետների կարծիքը լսեք…. Մի արեք նման բան… Եթե զուգագուլպա եք հագնում, ապա հետը փակ կոշիկ հագեք, իսկ եթե շտապում եք ամառային թելիկներով կոշոներ հագնել, ապա հանեք-թափեք զուգագուլպաները: Իսկ եթե միևնույն է, ուզում եք համադրել, ապա վաղուց արդեն հետաքրքիր բան կա վաճառքում` բաց մատներով զուգագուլպաներ, գոնե դա հագեք…

Եվ վերջիվերջո, ինձ կրկին օգնության 
կգա մեծն ռուսաց լեզուն.
 “БОСОНОЖКИ” –
 босые ножки – 
բառացի թարգմանությամբ`
 մերկ ոտքեր, որոնք ոչ մի 
կերպ չեն ենթադրում 
զուգագուլպայի առկայություն: 



Շնորհակալություն, եթե խոսքս տեղ հասավ….

пятница, 31 мая 2013 г.

1 ՓՈւՉԻԿ` 1 ԵՐԵԽԱՅԻՆ


Վերջապես կարող ենք բարձր ասել. ԿԱՅԱՑԱՎ: 

“ՄԵՆՔ” Լրագրողական Ակումբը, չդավաճանելով իր սկզբունքներին, 2013թ. մայիսի 26–ին արդեն երրորդ անգամ սպիտակ և կապույտ գույներով լցրեց Երևանի կենտրոնում գտնվող Շառլ Ազնավուրի անվ. հրապարակը: Մեկնարկեց հունիսի 1–ին ընդառաջ ամենամյա “Փուչիկներով Բարեգործական Ակցիան”:
Որպես նախաբան` անպայման կուզեի նշել շատ կարևոր մի փաստ. օդերևութաբանների կանխատեսումները չիրականացան: Ակումբի անդամների աղոթքները տեղ հասան, և խոստացված անձրևի ու ամպրոպի փոխարեն Երևանի երկնքում ողջ օրվա ընթացքում վառ արև էր:

Այս տարվա ակցիան առանձնացավ մեծ թվով կամավորների մասնակցությամբ: “ՄԵՆՔ”-ին օգնելու էին եկել Երգի Պետական Թատրոնի ստուդիայի սաներն, ինչպես նաև այլ ԲՈւՀ-երի ուսանողներ և պարզապես ակտիվ երիտասարդներ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակցիան ուղեկցվեց հայրենասիրական և մանկական ուրախ երգերով, պարերով, ֆլեշ-մոբով, խաղերով: Հատկանշական է, որ այս տարի մեզ էին միացել նաև սկսնակ և պրոֆեսիոնալ արտիստներ. “Հրաշք Մեղեդի” մանկական երգչախմբի հրաշք փոքրիկները`(գեղ. ղեկ.` Ներսես Մարգարյան), “Maga Dance” պարային համույթը, Մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլի մասնակից Պետրոս Ղազարյանը, ինչպես նաև Արման Կարապետյանը, Գառնիկ Բեգլարյանը, Մարի Անտոնյանը (“Խենթեր” պարային համույթ) և Աստղիկ Խաչատրյանը: 
Ուրախալի էր նաև այն, որ ակցիայի ընթացքում ցուցադրվեցին Արցախից ժամանած նկարներ, որոնք ջանասիրաբար նկարել էին Քաշաթաղի շրջ.-ի Գետափ գյուղի դպրոցի սաները (հիշեցնենք, որ անցյալ տարվա ակցիայի ողջ հասույթն ուղղվեց հենց այդ դպրոցում կերպարվեստի դասարանի բացմանը): 

Երևանի բնակիչների, պատահական անցորդների և երկրի հյուրերի մեծ ու փոքր ներդրումների շնորհիվ հավաքվեց 200.000 դրամ, որը հիմք կհանդիսանա ԼՂՀ Քաշաթաղի շրջ.-ի սահմանամերձ Միջնավան քաղաքի դպրոցում կերպարվեստի դասարանի բացման համար: Իսկ հաջորդ տարի մենք սիրով կսպասենք այդ դպրոցի աշակերտների աշխատանքներին:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել “ՄԵՆՔ” Լր. Ակումբի բոլոր անդամներին հրաշալի կատարված աշխատանքի համար, Երևանի Քաղաքապետարանին` ի դեմս Կազամակերպական Վարչության պետ Գ. Բաղդասարյանի, “Մոսկվա” կինոթատրոնի տնօրինությանը և աշխատակիցներին, մեզ միացած բոլոր երիտասարդ կամավորներին, վերը նշված բոլոր արտիստներին, Արփինե Գյուրջինյանին, “Օվացիա” ընկերության աշխատակիցներին` երաժշտական տեխնիկայի ապահովման համար, և իհարկե, բարեգործություն արած բոլոր անցորդներին:


Շնորհակալ ենք և Շնորհավոր
“ՄԵՆՔ” Լրագրողական ակումբի նախագահ` Մարգարիտա Շարիմանյան