воскресенье, 27 марта 2011 г.

im Artsakhyan patmutyunner@ -2


Խոսք էի տվել, որ կպատմեմ... իսկ ես սովորաբար խոսքիս տերն եմ լինում...
2010-ի ապրիլ... ավելի ճիշտ մարտի 31-ից ապրիլի 2: 3 օր... Ես փախա... ոչ մեկ չիմացավ, բայց ես ուղղակի վերցրեցի մի պայուսակս, նստեցի երթուղային տաքսի... զանգեցի
ասեցի "գալիս եմ" ու... գնացի Ղարաբաղ... Առաջին անգամ մենակ էի գնում... ուղղակի որովհետև կարոտել էի... ուղղակի որովհետև Սպասող ունեի... ասում են "ինչ
խենթության եք պատրաստ հանուն?..... "  Ես արդեն կարող եմ պատասխանել` "փախչել տնից ու  անցնել 350 կիլոմետր!!!" ` հանուն 2 երեկոյի և մեկ նախաճաշի... Բայց էդ 2 երեկոն ու մեկ նախաճաշն ինձ համար թանկ են այնքան, որ...


Հետո...Երևան... ու շատ դժվար 5 ամիսներ... Ինչ ասես, որ չեղավ այդ 5 ամիսների ընթացքում... քչերն իմացան` ինձ հետ ինչ էր կատարվում, միայն ամենամտերիմներս...  այն էլ ամենա: 



Հետո օգոստոս` իմ ամիսը: Այդքան վատ հոգեվիճակ ամռանը ոչ մեկին չեմ մաղթի ունենալ: 

zontikum
dzerqs mi ban kar, uzum ei
jur@ gcel, bayc chgceci
Որոշում կայացրի, ճամպրուկս հավաքեցի, քարտեզ վերցրեցի,  հեռախոսներս անջատեցի ու գնացի.... էլի մենակ, բայց այս  անգամ սպասող չունեի ու կարոտից չէի գնում, ուղղակի գնում էի, որովհետև Երևանում կխեղդվեի, Ստեփանակերտի  երեկոների կարիքն ունեի... Ջտրդուզի ձորի հոտն էի ուզում քաշել... ամենահեռու գյուղերի մարդկանց դեմքերի կարիքն  ունեի... (ով չի եղել, կարող է չհասկանալ): 8 օր... Նման հագեցած 8 օր չէի ունեցել... Ճիշտ է` առաջին երկու օրը փակվել էի հյուրանոցում` ուղղակի... մենակ... պիտի հանգստանայի.. պիտի դատարկվեի մտքերից, բոլորից, արցունքներից, հիշողություններից... ամեն ինչից: Հետո, հետո վերցրեցի քարտեզս ու ճանապարհ ընկա Արցախի մի ծայրից մյուսը. Ստեփանակերտ- Շուշի – Մարտակերտ – Աղդամ – Ասկերան - Տիգրանակերտ - Դրմբոն – Սարսանգ - Հադրութ – Հորադիզ.....

Հադրութն ու Հորադիզը մինչև հիմա աչքիս առաջ են... Դեռ 
ապրիլից հետո Աղդամից սարսափելի տխուր 
տպավորություններ ունեի.. իսկ հիմա տեսա նաև Հադրութը...
 ավերակների ու այրված տների քաղաք, որտեղ ոչինչ չկա..
 որտեղ դեռ պատերազմի հոտա գալիս... Վարորդիս 
հարցնում եմ "Ինչի ճանապարհը չեն սարքում?", 
պատասխանումա` "Ինչի սարքեն?... մարդ չկա, ոչինչ չկա, 
գրավյալ տարածքներ են, վտանգավորա...": no comment....



Sashan u es...


Հիմա հատուկ շնորհակալություն: Սաշ... Սաշկաս.. 
Александр Бадалов!!! Sasha-ին գիտի յուրաքանչյուրը 
Ստեփանակերտում և ոչ միայն: Սաշան Ղարաբաղի 
հոգինա.. Ղարաբաղի Ուրվականը: Саш, Спасибо.. я тебе это
 уже говорила, ну сейчас говорю официально!!!! Սաշան 8 օր 
հանում էր ինձ դեպրեսից, աշխատանքի չէր գնում, հետս 
մինչև առավոտվա 5-ը պիցցա էր ուտում ու կարճամետրաժ 
ֆիլմեր էր բերում, որ նայեի, անձեռոցիկ էր դեմ տալիս հենց 
որ սկսում էի զռռալ... երեկոյան տանում էր մաֆիա խաղալու
 և պարելու... Սաշան ինձ ցույց տվեց աշխարհի 
ամենագեղեցիկ ու հեքիաթային հրաշքը` Շուշիի հայտնի 
“Զոնտիկը”... Նման հրաշք ես երբեք չեմ տեսել ու չեմ տեսնի... (կցում եմ վիդեոնյութ` ես ու Սաշան Ստեփանակերտի երաժշտական ակումբում...) 
http://www.youtube.com/watch?v=_4hxD6JQZcc
zontik... gnceq ayntex
dzer sirac mardu het


Սաշայի հետ 2 ֆրանսիացի եղբայրներ “կպցրեցինք” … 
Տարանք էքսկուրսիա.. Նրանք մեկնելուց ասացին, որ չէին 
պատկերացնում, որ կարողա եսքաաաաաաան լավը լինել 
Ղարաբաղը... ես երջանիկ էի...





Մի քանի անուն էլ եմ ուզում նշել... Արտյոմ, Սեգո, Լուսո, 
Տիգո, Արևիկ, մերսի... որ ինձ մենակ չթողեցիք...
                                                                              
                                                                                Մի խոսքով շաաաատ հագեցած 8 օրեր էին...
Sasha-n u mer kpcrac
2 fransiaciner@





Մինչ հասցնեք սա կարդալ, ես կգրեմ շարունակությունը... 
(առջևում սեպտեմբերն է և Sweet նոյեմբերը..).. 
Սպասեք...
Շուտով... 
Խոստանում եմ...